«Տհաճ միջադեպ էր, բայց հիմա ինձ հետ ամեն ինչ լավ է». «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը ստիպված է դեռեւս մնալ Դուբայում


«Տհաճ միջադեպ էր, բայց հիմա ինձ հետ ամեն ինչ լավ է». «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը ստիպված է դեռեւս մնալ Դուբայում
Մայիս 5 21:50 2020

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը դեռեւս կարանտինը կանցկացնի Դուբայում, սակայն գեղեցկուհին շտապեց հանգստացնել հետեւորդներին՝ նշելով, որ շուտով կկարողանա ոստիկանության բաժանմունքից ետ վերցնել անձնագիրն ու վերադառնալ Հայաստան:

Լիլին նշում է, որ ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ Դուբայում անախորժ պատմության պատճառով հայտնվել է ոստիկանական բաժանմունքում, մի շարք անհանգստությունների առիթ է հանդիսացել մտերիմների ու հետեւորդների շրջանում, որոնք անդադար գրում ու հետաքրքրվում են իր որպիսությամբ:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ու նշել, որ ամեն ինչ լավ է, եւ շատ շուտով առաջին իսկ հնարավորության դեպքում կվերադառնամ Երեւան: Ոստիկանության բաժանմունքում անցկացրել եմ 4-5 օր. ես եւ ընկերուհիս բաժնում հայտնվել էին, որովհետեւ բախտներս չէր բերել, երբ որոշել էինք ընդունել տեղի խնջույքներից մեկին մասնակցելու հրավերը, իսկ ավելի ուշ պարզվեց, որ այս շրջանում նման միջոցառումներ անցկացնել չէր թույլատրվում: Տհաճ պատմություն էր, բայց էլ անհանգստանալու պատճառ չկա, ինձ հետ ամեն ինչ լավ է: Այժմ հյուրանոցում ենք, այստեղ կանցկացնենք մեր ինքնամեկուսացումը, մինչեւ որ հնարավոր կլինի վերադառնալ Երեւան»,-նշեց նա՝ հավելելով, որ օրը հիմնականում անցկացնում է սենյակի ներսում, կարճ ժամանակ տրամադրում է զբոսանքին, ֆիլմեր է դիտում, երբեմն էլ հանդիպում Դուբայում բնակվող հայ ընկերներին: