Ազգերի գավաթ. Արոնյանը պարտությամբ է մեկնարկել


Ազգերի գավաթ. Արոնյանը պարտությամբ է մեկնարկել
Մայիս 5 21:42 2020

Այսօր՝ մայիսի 5-ին մեկնարկել է շախմատի Ազգերի գավաթի առցանց թիմային  մրցաշարը։

Առաջին տուրում Եվրոպայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի հավաքականի հետ (2։2)։

Եվրոպայի հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց Լեւոն Արոնյանը, ով սև խաղաքարերով պարտվեց Վլադիսլավ Արտեմևին։

Հիշեցնենք, որ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները:

ՖԻԴԵ-ն վստահեցրել է, որ կապահովի արդար խաղի կանոնները։ Խաղերի ընթացում շախմատիստները տեսակապով հասանելի են լինելու, իսկ նրանց խաղը հսկելու է մրցավարական անձնակազմը։

Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով, ինչի արդյունքում երկու լավագույն հավաքականները մայիսի 10-ին կմասնակցեն սուպերեզրափակչին: Բոլոր պարտիաները կխաղարկվեն ամենասեղմ ժամանակում (25 րոպե՝ ընթացքում ավելացված 10 վայրկյան):

 

Աղբյուրը՝ ArmSport.am