Այն օգնում է արագացնել մազերի աճը: Պետք է կոկոսի յուղը քսել մազերին և այն թողնել 40 րոպե ու լվանալ:
Դեմքի խնամքի միջոց: Պետք է կոկոսի յուղից տնային պայմաններում սկրաբ պատրաստել: Կոկոսի յուղը խառնել սոդայի հետ և այն քսել դեմքին, և մերսել: Հետո լավանալ: Այն մաշկին փայլ է հաղորդում: Իսկ մաշկը սնուցելու համար, կոկոսի յուղը պետք է խառնել մեղրի հետ և թողնել դեմքի վրա 15 րոպե: Այն նաև լավ է աչքերի տակ սև պարկերը վերացնելու համար:
Մարմնի սկրաբ: Կոկոսի յուղը և շականակագույն շաքարավազը խառնել և այն քսել մարմնին:
Կոկոսի յուղը կօգնի վերացնել ոտքի վատ հոտը: Կոկոսի յուղը խառնել թեյի ծառի յուղի կաթիլներով և այն քսել ոտքերին:
Թարթիչների համար: Քնելուց առաջ այն քսեք թարչթիչներին և ձեր թարթիչներ երկար ու փարթամ տեսք կունենան:
Այն օգնում է պայքարել սթրեսի դեմ: Կոկոսի յուղի հոտը կօգնի հանգստանալ:
Այն կօգնի հազի դեպքում: Այն կարող ենք առանց ինչ-որ խառնուրդի օգտագործել կամ լցնել թեյի մեջ:
Այն օգնում է պայքարել հերպեսի դեմ: Այն պետք է քսել մաշկի այն հատվածի վրա, որտեղ հերպեսի առաջին ախտանշանները կան:
Օգնում է նիհարելուն: Կոկոսի յուղը բարելավում է նյութափոխանակությունը շնորհիվ հագեցած ճարպերի, որոնք հեշտությամբ մարսվում են: Այսպիսով, մարմինը խթանում է ճարպի այրումը, ինչը նպաստում է քաշի կորստի:
Կոկոսի յուղը պարունակում է մեծ քանակությամբ լաուրիկ թթու, որի շնորհիվ այն կարող է մեծացնել լավ խոլեստերինի մակարդակը: Սա հիանալի խնամք է սրտի և արյան անոթների համար, պարզապես ավելացրեք այն ձեր սննդակարգում:
Կոկոսի յուղը բարելավում է իմունային համակարգը: