Ռոնալդուն ինքնաթիռի թռիչքի թույլտվության հետ կապված խնդիրների պատճառով չի կարող միանալ «Յուվենտուսին»


Ռոնալդուն ինքնաթիռի թռիչքի թույլտվության հետ կապված խնդիրների պատճառով չի կարող միանալ «Յուվենտուսին»
Մայիս 5 00:40 2020

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն չի կարող վերադառնալ Թուրինի «Յուվենտուսի» գտնվելու վայր իր անձնական ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով պորտուգալական TVI հեռուստաընկերությանը: Ռոնալդուն ներկայումս գտնվում է Մադեյրա կղզում և սպասում է՝ երբ իր ինքնաթիռով կկարողանա վերադառնալ Թուրին։ Այժմ նրա ինքնաթիռը դեռ գտնվում է Մադրիդում՝ Իսպանիայի կառավարության կողմից սահմանված թռիչքների սահմանափակումների պատճառով: Ինքնաթիռի թռիչքի համար Ռոնալդուն երեք անգամ մերժում է ստացել։ Միևնույն ժամանակ, Il Il Messaggero հրատարակությունը հավաստիացնում է, որ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Ֆունչալում կիրակի երեկոյան: