«Ռոմա»-ն Մխիթարյանին պահելու համար մեկ այլ ֆուտբոլիստի է առաջարկում «Արսենալ»-ին


«Ռոմա»-ն Մխիթարյանին պահելու համար մեկ այլ ֆուտբոլիստի է առաջարկում «Արսենալ»-ին
Մայիս 1 18:44 2020

Իտալական «Ռոմա»-ն Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին իր կազմում պահելու համար «Արսենալ»-ին կառաջարկի այլ ֆուտբոլիստի:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: «Ռոմա»-ն պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերին կցել նաև թուրք Չենգիզ Յունդերին: Մայրաքաղաքային թիմը ֆուտբոլիստի հետ նաև կվճարի մոտ 10 միլիոն եվրո, որպեսզի ստանա Մխիթարյանին:

 

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ռոմա»-ի սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչիի բանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են ունեցել: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և հստակ ժամկետները չկան, թե երբ կվերսկսկվի, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից՝ երբ այն կավարտվի:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացաքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: