2020 թվականի բերքի տակ ցանվել է 70845 հեկտար աշնանացան հացահատիկ. Արցախի գյուղնախարարություն


2020 թվականի բերքի տակ ցանվել է 70845 հեկտար աշնանացան հացահատիկ. Արցախի գյուղնախարարություն
Ապրիլ 30 21:06 2020

Արցախի գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ, Հանրապետությունում պարենային անվտանգության ապահովման շրջանակներում, բուսաբուծության ոլորտում պլանավորվել և իրականացվում են՝

-2020 թվականի բերքի տակ ցանվել է 70845 հեկտար աշնանացան հացահատիկ, այդ թվում 32465 հեկտար ցորեն և 38380 հեկտար գարի, որը շուրջ 6640 հեկտարով ավել է նախորդ տարվա ցուցանիշներից:

-Ընդհանուր առմամբ 2020 թվականի բերքի տակ նախատեսվում է իրականացնել շուրջ 25000 հեկտար գարնանացան մշակաբույսերի ցանքս (ներառյալ գարնանացան հասկավոր հացահատիկային և բանջար-բոստանայաին մշակաբույսեր): Ապրիլի 28 դրությամբ ԱՀ շրջաններում ընդհանուր կատարվել է շուրջ 12000 հեկտար գարնանացան: Իրականացվել են բույսերի պաշտպանության տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ պայքար մոլախոտփրի դեմ-17000 հեկտար, պայքար վնասատուների դեմ-ավելի քան 51000 հեկտար, ազոտական պարարտանյութերով աշնանացան ցանքսերի գարնանային պարարատացում-20000 հեկտար, աշնանացան ցանքսերի արտաարմատային սնուցում-18000 հեկտար: Նշված միջոցառումների իրականացումը շարունակվում է և ներկայացված ցուցանիշները ենթակա են փոփոխման:

-Բուսաբուծության ոլորտում պետական աջակցության միջոցարումները իրականացվում են «Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման 2020 թվականի ծրագրի» շրջանակներում: Ծրագիրը ներառում է գարնանացան մշակաբույսերի սերմերի (բացառությամ եգիպտացորենի Պիոներ ֆիրմայի սերմերի) հանքային պարարտանյութերի անհատույց տրամադրում, նռան և այլ պտղատեսակների տնկիների անհատույց տրամադրում, ֆինանսական աջակցություն ջերմոցային տնտեսություններին, իչպես նաև բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ զբաղվողներին: Ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին արդեն տրամադրվել է ավելի քան 1100 տոննա գարնանացան մշակաբույսերի սերմեր, շուրջ 450 տոննա հանքային պարարտանյութ, 8750 հատ (կամ 140 հեկտարի) նռան տնկի:

Մեկնարկել է ջերմոցային տնտեսություններին տրամադրվող աջակցության գործնթացը: Առաջիկայում կմեկնարկի բանջարաբուծությամբ զբաղվող հողօգտագործողներին աջակցության տրամադրման միջոցառումը: