«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Գյուղացուն 0%-ով վարկ տրամադրելը այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ եթե գյուղացին չի կարողանում իր արտադրանքը յուրացնել, ապա նա գումար չունի, որպեսզի այդ 0% վարկի մայր գումարը մարելու:
Պարենային անվտանգությունը ապահովելու նպատակով և գյուղացուն սնանկությունից զերծ պահելու համար հարկավոր է չորս բան` ա) պետական պարենային պահանջարկի ծրագիր «պետպատվերի» տեսքով, բ) պետական սուբսիդավորված մթերում երաշխավորված նվազագույն արժեքով, գ) պետական ապահովագրում բնական աղետների դեպքում նվազագույն մթերման արժեքով և դ) մատչելի գնով ջրամատակարարում բոլոր մշակելի հողերի համար»:










