Եթե երազում տեսնում եք այս 10 բաները, դրանք չպետք է անտեսել.


Եթե երազում տեսնում եք այս 10 բաները, դրանք չպետք է անտեսել.
Ապրիլ 28 19:59 2020

Երազը կարող է ինչ-որ բան նախազգուշացնել ձեզ: Պետք չէ այն անտեսել: Միգուցե այն ձեզ ինչ-որ բա՞ն է փորձում հուշել:

Ահա այն 10 նախանշանները, որոնք կարող են ձեզ շատ բան նախազգուշացնել:

Պետք է շատ ուշադիր լինել

 

Թռիչք

Թռիչքը նշանակում է ազատություն և ինքնուրույնություն: Հենց դրան եք դուք ձգտում: Եթե թռիչքի ժամանակ դուք ընկնում եք, ուրեմն՝ դժվարությունների եք հանդիպելու:

Ջրվեժ

Եթե երազում տեսել եք ձեզ գեղեցիկ ջրվեժի մոտ, սա լավ նշան է: Ջրվեժ նշանակում է մաքրություն, խնդիրներից ազատում: Միգուցե մոտակա ժամանակներում ձեզ ավելի լավ բա՞ն է սպասում:

ԱտամներԵթե երազում հանում են ձեր ատամները, ուրեմն՝ դուք վախենում եք ձեզ հարազատ մեկին կորցնելուց: Եթե ձեր ատամներն ընկնում են, ուրեմն՝ դուք կորցրել եք ինքներդ ձեզ:

Մահ

Երազում սեփական մա՞հն եք տեսել: Նշանակում է, որ երկար կյանք եք ունենալու: Տեսել եք, որ հարազատ մարդն է մահացե՞լ, ուրեմն՝ այդ մարդը երկար և երջանիկ կյանք է ունենալու:

Հղիություն

Ձեզ հղի՞ եք տեսել: Ուրեմն՝ հարստություն, հաջողություն և նպատակների իրականացում է սպասվում: Այս երազը վկայում է այն մասին, որ հավանականություն կա, որ շուտով կհղիանաք:

Տու

Շատ հարուստ տունը երազում նշանակում է, որ հաջողություն է ձեզ սպասում:

Գումար

Երազում գումար եք տեսել, ուրեմն՝ մի քիչ անախորժություն է սպասում:

Դավաճանություն

Սա փոփոխությունների նշան է: Կյանքը վերանայելու ժամանակն է:

Կրակ

Երազում կրակ տեսնելը նշանակում է, որ ձեզ շատ հաջողություններ են սպասում:

Մերկություն

Մերկությունը խորհրդանշում է տկարություն: Երբ առանց հագուստի եք, ձեզ անօգնական եք զգում, չեք կարող հանգստանալ:

Միգուցե ինչ-որ բանից վախենո՞ւմ եք, ինչ-որ բան եք թաքցնում կամ էլ վախենում եք կորցնել



loading...