Ծիրան և խաղող մշակողները, որոնք տարեսկզբին ապահովագրել էին իրենց բերքը գարնանային ցրտահարությունից, փոխհատուցում կստանան։
Տուժած ֆերմերների վնասը հիմա գնահատում են, իսկ գումարի չափը պարզ կլինի բերքահավաքից 15 օր առաջ։
Մինչև այժմ կնքվել է մոտ 730 պայմանագիր։
«Այսօր անհրաժեշտ է, որ մեծ ներգրավում լինի նաև ֆերմերների կողմից, որպեսզի կարողանանք կայացնել ապահովագրական ինստիտուտը»,֊ ասում է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։










