Այս տարվա առաջին եռամսյակում հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 349 մլրդ նախորդ տարվա 299,5 մլրդ դրամի համեմատ, այսինքն 49.5 մլրդ դրամով ավել ենք կատարել: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Սակայն առաջին եռամսյակի համար ծրագրային ցուցանիշը սահմանված էր 340 մլրդ դրամ, հետեւաբար 9,5 մլրդ դրամով ավել ենք կատարել հաստատված ցուցանիշի համեմատ:
Այո, ունենք գերակատարումներ, 2018-ի համեմատ ավելի ազդեցիկ են այդ գերակատարումները, բայց խորհուրդ կտայի սեւեռվել նրա վրա, թե ապագայում ինչ ենք անելու: Օրինակ, այսօր կառավարությունում պետական բյուջեի փոփոխության նախագիծ քննարկեցինք, որով պետք է գնանք ԱԺ եւ այդտեղ նախատեսելու ենք բյուջեի հարկային եկամուտների նվազում»,-ասաց նա:










