Շահութահարկի գծով հարկային արձակուրդի հարց պետք է քննարկվի


Շահութահարկի գծով հարկային արձակուրդի հարց պետք է քննարկվի
Ապրիլ 22 18:28 2020

Քննարկման ենթակա չէ փաստը, որ գործարար աշխարհն այս պահին ունի  աջակցության կարիք: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

«Թեեւ կուտակված հարկային պարտավորությունները վերաբերելի են անցած տարվան կամ առաջին եռամսյակին, այդուհանդերձ գործունեության դադարեցումը բերել է իրացվելիության պակասի եւ դժվարություններ է առաջացրել հարկային պարտավորությունները կատարելու համար:

Օրենսդրությամբ սահմանված է, որ գործարարները մինեւ մարտի 20-ը գործարարները կարող են դիմել շահութահարկի կանխավճարի հաշվարկման բազայի վերանայման համար: Մենք կարծում ենք, որ պետք է քննարկվի այդ ժամկետը երկարաձգելու հարցը:

Երկրորդ, պետք էքննարկման առարկա դառնա շահութահարկի 20 տոկոսը 10 տոկոս դարձնելու հարցը, կամ այս ընթացքում ընդհանրապես կանխավճարից հրաժարվելու հարցը»,-ասաց նա:

Անդրադառնալով հարկային արձակուրդներին, Արկադի խաչատրյանն ասաց. «Մենք այստեղ երեք սցենար ենք տեսնում. Շահութահարկի գծով հարկային արձակուրդի հարց պետք է քննարկվի: Առաջինը՝ ընդհանուր հարկային արձակուրդ, ընդ որում հետաձգման մասին է խոսքը, ոչ թե ընդհանրապես սառեցման:

Երկրորդ տարբերակ, միայն թիրախային որոշակի ոլորտների համար, երրոդը՝ ըստ հաշվետվությունները ՊԵԿ-ն ի վիճակի է մոնիտորինգ անել եւ որոշել այն սուբյեկտներին, որոնք ծանր վիճակում են գտնվում, եւ թիրախային խմբեր որոշելով, սահմանել հստակ չափանիշներ այդ հարկային արձակուրդներ սահմանելու համար»,-ասաց նա: