«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Արցախի Կովսականում հիմնվել են ձիթապտղի այգիներ


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Արցախի Կովսականում հիմնվել են ձիթապտղի այգիներ
Ապրիլ 13 22:34 2020

«Վերջերս Կովսական քաղաքային համայնքում հիմնվել են ձիթապտղի այգիներ: Հայ բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ ներկայացուցիչներն անցյալ տարի այցելել են Կովսական եւ ծանոթացել տեղանքին, ապա սիրիահայերին համագործակցություն են առաջարկել։ Ըստ իրենց ծրագրի՝ նախատեսել են այս տարածքում տնկել մինչեւ 150000 ձիթենի։ Տեղում ծրագրի պատասխանատուն համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Դոնապետյանն է։

 

Անցյալ տարի շահառուների հետ մի քանի խորհրդատվական հանդիպում են ունեցել։ Այս պահին 15000 տնկի են բերել։ Ապագայում նախատեսել են տեղում կառուցել ձեթի գործարան: Ձիթենիները տնկվել են Կովսական քաղաքում եւ համայնքի կազմում գտնվող Դիցմայրի գյուղում, ինչպես նաեւ Կովսականի հարեւան Ալաշկերտ համայնքում»: 

 

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։