Տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումներում փոփոխություններ են կատարվել. Տ. Ավինյան


Տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումներում փոփոխություններ են կատարվել. Տ. Ավինյան
Ապրիլ 12 18:55 2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում կատարված փոփոխությունների մասին:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Այսօր ընդունված որոշմամբ (փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում:

 

Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները:

 Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝

 Մշակող արդյունաբերության հատվածում՝

 12 – Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը,

 23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը

 23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը,

 25.11 – Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը,

 Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝ 43․3 – Շինարարության ավարտական փուլի աշխատանքների,

 Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝

 71.12 – Ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։

 Բացի այդ, միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով»,-ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։