Ահա թե ինչու է վտանգավոր ոսկին արծաթի հետ կրելը


Ահա թե ինչու է վտանգավոր ոսկին արծաթի հետ կրելը
Ապրիլ 10 14:21 2020

Թանկարժեք մետաղների առողջարար հատկությունները հաճախ չեն կարողանում աշխատել սիմբիոզի պայմաններում: Ոսկին ու արծաթը վառ օրինակն են այն բանի, թե ինչպես են 2 բացարձակ տարբեր էներգետիկ հոսքեր ճնշում միմյանց:

 

Արծաթը քայքայում է ոսկին:

Ոսկին փափուկ մետաղ է: Իր ֆիզիկական հատկություններով այն արծաթի հակապատկերն է: Արծաթի ու ոսկու միասին կրելու ամենաակնհայտ վտանգը ոսկու արագ մաքրվելն է: Եթե, օրինակ, միանգամից 2 շղթաներ կախեք պարանոցից, ապա արծաթե շղթան տառացիորեն կմաքրի ոսկին, քանի որ արծաթն ավելի ամուր է:

Չնայած իր գեղեցկությանը՝ ոսկին փափուկ ու էլաստիկ մետաղ է, որը կարող է փոխազդել միայն մարդու մաշկի հետ:

Եթե դուք շատ եք ուզում կրել տարբեր մետաղներից զարդեր, ապա ավելի լավ է անել այնպես, որ դրանք ձեր մարմնի վրա միմյանց չկպչեն:

Դա հանգեցնում է նյարդային լարվածության:

Ոսկե զարդերն ունեն դինամիկ էներգետիկ կառուցվածք, իսկ արծաթյա զարդերը՝ հանգիստ ու չափավոր: Հակադիր բևեռների այսպիսի բախման պատճառով մետաղների դրական հատկությունները կարող են վերածվել բացասականի կամ չեզոքացվել:

Դուք կարող եք դառնալ նյարդային, եթե ոսկին ու արծաթը միասին կրեք: Այսպիսի համադրությունը վտանգավոր է, քանի որ դուք ռիսկի եք դիմում վիճել մտերիմ մարդկանց հետ, կամ փողոցում, աշխատավայրում կամ տրանսպորտում ընկնել կոնֆլիտային իրավիճակների մեջ: Այդպիսի համադրությունը քայքայում է նյարդային համակարգը, նույնիսկ, եթե մարդն ինքը սկզբում դա չի նկատում:

Դա մարդկանց վանում է ձեզնից:

Մտերիմ մարդիկ զգում են արծաթի ու ոսկու միջև եղած դիսոնանսը: Ձեր մտերիմները, ընկերներն ու գործընկերները ձեր կողքին իրենց ասես ասեղների վրա կզգան: Դա տեղի չունենալու համար միշտ առանձնացրեք այդ մետաղները:

Ձեր արատներն ու թուլությունները հակադիր մետաղների համադրման դեպքում ավելի ակնհայտ կդառնան: Դուք ավելի եսասեր, կեղծավոր ու խանդոտ կարող եք դառնալ: Դա շատ ավելի նկատելի է նրա համար, ով ձեզ գիտի արդեն երկար ժամանակ: Նոր մարդկանց հետ ծանոթանալը նույնպես էականորեն կբարդանա ձեզ համար:

Դա ձեզ նեգատիվի նկատմամբ խոցելի է դարձնում:


Ինչպես հայտնի է, ոսկին կարող է ձեզ ցույց տալ անեծքի առկայությունը: Այս ամենը կարող է բուժել միայն արծաթը: Թվում է, թե չկա ոչինչ, որ այս մետաղները համադրվեն, բայց միանգամից արծաթն ու ոսկին միասին կրելը կթուլացնի ձեր օրգանիզմի պաշտպանական համակարգը:

Այն իրավիճակում, երբ ձեր կողքին կհայտնվի ուժեղ էներգետիկ վամպիր, դուք, ամենայն հավանականությամբ, կդառնաք նրա զոհը: Նույն վերաբերում է նաև այն մարդու ընկերակցությամբ գտնվելուն, ով ձեր վատն է ցանկանում: Դուք կարող եք վարակվել բացասական էներգետիկ հոսքով ու ստանալ նեգատիվի հսկայական չափաբաժին: Դա կարող է արտացոլվել ձեր մտքերի, գործերի, ցանկությունների վրա:

Ոսկու ու արծաթի խառնուրդը թուլացնում է ձեր իմունիտետը:

Ոսկու և արծաթի համադրությունը կարող է կատալիզատորի դեր խաղալ հիվանդության զարգացման գործում: Եթե դուք միաժամանակ ոսկյա և արծաթյա զարդեր կրեք, ապա հիվանդանալու ռիսկը մի քանի անգամ կմեծանա: Սովորաբար արծաթը բարձրացնում է իմունիտետը, բայց ոսկին ասես ստիպում է նրան այլ կերպ աշխատել:

Աշխատեք ոսկին ու արծաթը միասին չկրել վիրուային հիվանդությունների բարձր հավանականության շրջաններում՝գարնանը և աշնանը: Բացի դրանից, այս 2 մետաղները միասին կրողներից շատերը բողոքել են թուլությունից ու ընդհանրապես վատ զգալուց: 2 հակամարտող էներգետիկ ուժերի սիմբիոզը հանգեցնում է ֆիզիկական և էմոցիոնալ դիմացկունության կորստին:

Հասկանալու համար, թե ինչու է այդքան կարևոր մեզ շրջապատող էներգետիկան, անհրաժեշտ է իմանալ, թե ինչ է բիոդաշտը: Յուրաքանչյուր մարդ ունի էներգետիկ վահան, որ կարող է թուլանալ կամ ուժեղանալ: Ոսկու և արծաթի համադրությունը կարող է ստիպել, որ այդ վահանը դադարեցնի կատարել իր պաշտպանական ֆունկցիան: Դրա պատճառով 2 մետաղների կոնտակտը հատկապես վտանգավոր է:
Հաջողություն ձեզ, կրեք զարդերը ճիշտ:



loading...