Նոր նախագիծ. 1 տարվա ազատազրկում՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար. «Ժամանակ»

Նոր նախագիծ. 1 տարվա ազատազրկում՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար. «Ժամանակ»
Ապրիլ 10 11:34 2020

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և պատգամավոր Մերի Գալստյանը ներկայացրել են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծ:

Այս նախագծով առաջարկվում է արգելել դաժան վերաբերմունքը կենդանու նկատմամբ, այդ թվում՝ «կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակման, հրազենով կրակելու և նմանատիպ այլ միջոցներով, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը և իրականացումը

Նախագծի հեղինակներն առաջարկում են փոփոխություն կատարել նաև քրեական օրենսգրքում և նման արարքների համար նախատեսել ազատազրկում մինչև 1 տարի ժամկետով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

loading...