Վթար. Mercedes-ը հայտնվել է Toyota-ի վրա, Toyota-ն բախվել է ծառին, տուժել է Opel-ը


Վթար. Mercedes-ը հայտնվել է Toyota-ի վրա, Toyota-ն բախվել է ծառին, տուժել է Opel-ը
Ապրիլ 10 10:25 2020

Ապրիլի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմանում Պռոշյան-Այգեձոր փողոցների խաչմերուկում բախվել են Միսակ Գ.-ի վարած Mercedes-ը և Գերասիմ Հ.-ի վարած Toyota Camry-ն։ Բախման հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-ը և Toyota-ն, այնուհետև սահմանազատել տարածքը։ 

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջովին վնասվել է, և պարզվում է՝ ավտոմեքենան Toyota-ի՞, թե Mercedes-ի՞ հարվածի հետևանքով է վնասվել։

Ոստիկանությունը պարզում է նաև Opel-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով Mercedes-ը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Toyota-ի վրա, իսկ Toyota-ն, առաջ ընթանալով, բախվել է ծառին։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

 

1


loading...