Այսպես է լինում, երբ դերասան կոլեգայիդ նշանակում ես պաշտոնի, որի հետ նա հազիվ թե կապ ունի. Դավիթ Խաժակյան

Այսպես է լինում, երբ դերասան կոլեգայիդ նշանակում ես պաշտոնի, որի հետ նա հազիվ թե կապ ունի. Դավիթ Խաժակյան
Ապրիլ 10 00:52 2020

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակից, դերասան Աշոտ Մելոյանի հայհոյանք պարունակող գրառմանը:

 

«Այսպես է լինում, երբ դերասան կոլեգաիդ նշանակում ես պաշտոնի, որի հետ նա հազիվ թե կապ ունի...

 

Հ.Գ. Շատերը գուցե տեղյակ չեն, որ Կարգին սքեթչերի դերասան Աշոտ Մելոյանը հիմա աշխատում է համայնքապատկան ՀՈԱԿում: Որո՞ւմ... թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ում:

 

Հ.Գ. - պապա, բա ......ը ի՞նչ ա նշանակում»,- գրել է Խաժակյանը:

 
 

loading...