Հայելային գաղտնիքներ: Ի՞նչ է կատեգորիկ կերպով արգելված անել հայելու առաջ

Հայելային գաղտնիքներ: Ի՞նչ է կատեգորիկ կերպով արգելված անել հայելու առաջ
Ապրիլ 9 19:35 2020

Ի՞նչ չի կարելի անել հայելու առաջհամաձայն ժողովրդական նախապաշարմունքների:

  • Ավելի լավ է երեկոյան և հատկապես գիշերային ժամերին չնայել հայելու մեջ: Այդ ժամանակահատվածում հայելին վերածվում է դեպի ուրիշ աշխարհ տանող իսկական պորտալի, որը ոչ միշտ է ինչ-որ դրական բան բերում: Այդ պորտալից կարող են դուրս գալ մարդկային հոգուն տիրող էակներ:
  • Ամենավտանգավոր ժամանակը գիշերվա 24:00-3:00-ն ընկած ժամանակահատվածն է: Վերոնշյալ էականերն այդ ժամերին տառացիորեն մարդկային հոգուց քաշում են կենսական ուժը, այդ պատճառով էլ ավելի լավ է այդ ժամերին հայելին շրջանցել ու դրա վրա ոչ մի ուշադրություն չդարձնել:
  • Վարկած կա, որ հայելու առջև չարժե հայհոյախառն արտահայտություններ անել: Այդպիսի խոսքի էներգետիկան ունակ է վնասել հենց այն արտաբերողին` դեպի նա ձգելով տհաճություններ:
  • Սեփական արտացոլանքի հասցեին չի կարելի զայրալից արտահայտություններ անել: Հայելին այդ պահին ներծծում է մարդու էներգետիկան ու այն ամբողջությամբ վերադարձնում է:

Էզոթերիկայի ոլորտի մասնագետներն ընդհանրապես խորհուրդ չեն տալիս սեփական անձի հասցեին հիմարություններ ասել ու բարձրաձայնել սեփական թերությունները: Ոչ մի դեպքում չի կարելի հիշել տառապանքների ու դժբախտությունների մասին:

  • Երբ ինքդ քեզ վրա հայացք ես գցում հայելու առաջ, պարտադիր անպայման պետք է քեզ գովես, շեշտես արժանիքներդ: Դա կպահպանի տհաճ բաներից:
  • Հայելու առջև արգելված է նաև ուտել:

Նախապաշարմունք կա, որ այդպես մարդն ասես ուտում է իր առողջությունը, խելքն ու գեղեցկությունը:

  • Հայելու մոտ չի կարելի երեխա տանել:

Նա դեռ չունի ուժեղ ձևավորված կենսադաշտ, որը կկարողանար նրան պաշտպանել այն աշխարհի բացասական ազդեցությունից:

Նախկինում համարում էին, որ երեխան մինչև 5 ամսականը խիստ խոցելի է: Այդ շրջանում նրան առանձնահատուկ էին փայփայում` պաշտպանելով ցանկացած մակերեսից, ուր կարող էր երևալ նրա արտացոլանքը:

  • Հայելու մեջ չի կարելի նայել թուլության ու տխրության րոպեներին:

Եթե այնտեղ արտացոլվում են ձեր արցունքները, ցավն ու տառապանքները, ապա այն աշխարհի էակները բոլոր հնարավորություններն ունեն ձեր թուլություններից օգտվելու:

Ընկճախտի րոպեներին մարդուց ուժեղ նեգատիվ էներգիա է դուրս գալիս, և այն կարելի է օգտագործել հենց նրա դեմ:

  • Կարծիք կա, որ միաժամանակ մի քանի հոգի չպետք է նայեն նույն հայելու մեջ: Հայելին կարտացոլի ոչ միայն ձեր երևացող մասը, այլև թաքուն մտքերը:

Մի մարդու կողմից մյուսին ուղղված նախանձը, չարությունը կարող են բազմաթիվ անհաջողություններ բերել:

Հատկապես վտանգավոր է`

  • Առանձնահատուկ վտանգ է գալիս ճաքած, կոտրված հայելիներից:

Եթե մարդը միաժամանակ իրեն մի քանի արտացոլանքներում է տեսնում, ապա նրա էներգետիկան սկսում է մի քանի մասի բաժանվել:

Դա բավականին վտանգավոր բան է, քանի որ կոտրված հայելին մարդու վրա նեգատիվ ազդեցություն կարող է թողնել:

  • Շատերը համարում էին, որ հայելու վրա ավելորդ են նույնիսկ դեկորատիվ զարդարանքներն ու նախշերը:
  • Հայելին պետք է ամբողջական լինի:
  • Չի կարելի, որ քնած մարդը հայելու մեջ երևա:

Այդ ժամանակ նա ամբողջովին անօգնական է, իսկ այն աշխարհի ազդեցությունը կարող է ակտիվանալ:

Բացի դրանից, շատերը համարում են, որ քնած մարդու վրա ուղղված հայելին կարող է գիշերային սարսափ երազի պատճառ դառնալ:

  • Եթե հայելու մեջ ձեր լուսանկարն է արտացոլվում, ապա առաջանում է միջանցք, որի միջով ձեզնից կարող են քաշել կենսական ուժերը, և վերոնշյալ էակներն այդ միջանցքով կարող են դուրս գալ:
  • Մուտքի դռան առջև տեղադրված հայելին կարող է տուն բերել նեգատիվ էներգետիկա:

Լավ կլինի, որ այն մուտքի դռան հակառակ պատին տեղադրված լինի:

  • Հնագույն գեղեցիկ հայելիներն իրենց կենսագրության շրջանում հարյուրավոր դեմքեր են տեսել, ովքեր դրանց մեջ իրենց արտացոլանքն են տեսել տարբեր ժամանակներում: Այդպիսի հայելիները շատ վտանգավոր են,  և հնարավորության դեպքում պետք է խուսափել դրանց հետ կոնտակտից:
  • Եթե հիվանդ մարդն իր արտացոլանքը տեսնի հայելու մեջ, ապա հիվանդությունը կարող է միայն ուժեղանալ, իսկ առողջացման պրոցեսը շատ կերկարի:

Հայելիները դեռ շատ գաղտնիքներ ունեն, որ մարդկությունը դեռ նոր պետք է բացահայտի:

loading...