Ինչո՞ւ կորոնավիրուսից պաշտպանվելու համար պետք է դիմակ կրել, իսկ ձեռնոց՝ ոչ. MedicalXpress


Ինչո՞ւ կորոնավիրուսից պաշտպանվելու համար պետք է դիմակ կրել, իսկ ձեռնոց՝ ոչ. MedicalXpress
Ապրիլ 9 17:27 2020

Ինչո՞ւ կորոնավիրուսից պաշտպանվելու համար պետք է դիմակ կրել, իսկ ձեռնոց՝ ոչ: Նման կարծիք է հայտնել Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական դպրոցի համաճարակաբան Բրենդոն Բրաունը, հաղորդում է MedicalXpress-ը:

 

Մասնագետը հիշեցրել է ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի խորհուրդների մասին: Չնայած նրան , որ դիմակը չի պաշտպանում վիրուսներից, այն պաշտպանում է դեմքին հպումներից:

 

Բրիտանացի վիրաբույժ Կարան Ռանգարաժանն էլ ասել է, որ ռեզինե ձեռնոցները մարդկանց մոտ պաշտպանվածության զգացում են առաջացնում, սակայն խնդիրն այն է, որ մարդը ձեռնոցներով դիպչում է շատ իրերի, որոնց մակերեսների վրա վիրուսներ կան:

 

Բրաունը նշել է, որ սոցիալական հեռավորությունն է կորոնավիրուսի դեմ պայքարի միակ միջոցը:

 

Նա խորհուրդ է տվել խանութ այցից հետո ձեռքերը լվանալ, փոխել հագուստն ու ախտահանել ձեռքերը, իսկ տուն բերված ապրանքները որոշ ժամանակ թողնել ավտոտնակում կամ միջանցքում: 



loading...