Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման միանգամից 1459 դեպք է գրանցվել


Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման միանգամից 1459 դեպք է գրանցվել
Ապրիլ 9 15:50 2020

Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 1459 դեպք է արձանագրվել։ Ինչպես հայտնում է «Իզվեստիան» վարակման դեպքերի զգալի մասը եղել է Մոսկվայում՝ 857, ևս 199 դեպք արձանագրվել է մայրաքաղաքի հարկից շրջանում։

 

Հանրագումարում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 10 հազար 131-ի։ ՎԱրակման դեպքեր արձանգրվել են պետության 80 երկրամասերում և շրջաններում։