Խորհելու առիթ

Խորհելու առիթ
Ապրիլ 9 14:30 2020

Գևորգ Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Խորհելու առիթ...

Չինաստանի այս քայլը կարելի է դիտել՝ մարդասիրական, դիվանագիտական, փիլիսոփայական...դրսևորում, բայց այն խորն է և օրինակելի։

Չինաստանը տասնյակ երկրների օգնության արկղեր է ուղարկել և յուրաքանչյուրի վրա գրված են եղել կա՛մ ոգևորող խոսքեր, կա՛մ տվյալ երկրի հայտնի ասույթներից:

Ստորև մի քանիսը.

 

Հայաստան – Թող որ մեր բարեկամությունը լինի բարձր քան Արարատ լեռն է և երկար քան Յանձը գետը

 

Հունաստան – Համերաշխություն, բարեկամություն, քաջություն

 

Հնդկաստան – Չինաստան և Հնդկաստան՝ բարեկամության երկար պատմություն

 

Իտալիա – Մենք միևնույն ծովի ալիքներն ենք, միևնույն ծառի՝ տերևները և միևնույն պարտեզի՝ ծաղիկները: (Հռոմեական պատմական գործիչ, ստոտիկ փիլիսոփա Սենեկայի հայտնի խոսքերից)

 

Ճապոնիայից - Մենք ունենք տարբեր սարեր և գետեր, բայց կիսում ենք միևնույն արևը, լուսինը և երկինքը: (Թան դինաստիայի ժամանակահատվածի հայտնի պոեմներից մեկը)

 

Մալայզիա – Մենք միասին ենք բարձրանում սարը և միասին իջնում՝ ձորը (Մալայզիական հայտնի ասույթ)

 

Կորեա – Հեռավորությունը չի կարող մեզ բաժանել և մենք բոլորս ապրում ենք միասնական աշխարհում: (Հայտնի հին կորեացի գիտնական Ցո Ցի Ուանի հայտնի պոեմից մի հատված: Չինական Թան դինաստիայի ժամանակահատվածում գիտնականը ուսանել է Չինաստանում

 

 

loading...