Խոշոր ավտովթար Երևանում. Ford Transit-ը կողաշրջվել է. կա վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում. Ford Transit-ը կողաշրջվել է. կա վիրավոր
Ապրիլ 9 12:28 2020

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 10:40-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Golf մակնիշի 35 ՏX 230 համարանիշի և Ford Transit մակնիշի 100 DO 90 համարանիշի ավտոմեքենաները։

 

Բախման հետևանքով Ford-ը կողաշրջվել է, իսկ վարորդն էլ  դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Կողաշրջման հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

loading...