Դպրոցի աշխատակիցը վայր է ընկել ու մահացել


Դպրոցի աշխատակիցը վայր է ընկել ու մահացել
Ապրիլ 7 19:23 2020

Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կատատրավմա, գանգի հիմի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը Երևանի բնակիչ, 67-ամյա Աննա Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Բաբայան փողոցում գործող թիվ 151 դպրոցի բակից:

 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Պարզվել է, որ Աննա Կ.-ն դպրոցի բակում բարձրությունից վայր է ընկել և մի քանի պտույտ աստիճանների վրա գլորվել:

 

Ժամը 23:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հերթական ահազանգն է տացվել, որ ժամը 22:30-ի սահմաններում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Աննա Կ.-ն մահացել է: Մահացածն աշխատում էր թիվ 151 դպրոցում: