Երեւանի բնակարաններից մեկում 83-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Երեւանի բնակարաններից մեկում 83-ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Ապրիլ 5 20:13 2020

Երեւանի բնակարաններից մեկում այսօր՝ ապրիլի 5-ին, 83-ամյա կնոջ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

 

Ապրիլի 5-ին, ժամը 16:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Լուսյա Վ.-ի (ծնված 1937 թ.) դին:

loading...