Հռոմի Պապը կոչ է արել աղոթել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար


Հռոմի Պապը կոչ է արել աղոթել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար
Ապրիլ 2 14:14 2020

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Twitter-ի իր միկրոբլոգում միասնական աղոթքի կոչ է արել.

 

«Եկեք բոլորս միասնական աղոթենք բոլոր այն մարդկանց համար, որոնք աշխատում են լրատվամիջոցներում, հեռահաղորդակցության ոլորտում: Նրանց համար, որոնք մեզ տեղեկություններ են հաղորդում: Նրանց շնորհիվ մարդիկ այսչափ մեկուսացված չեն: Նրանց համար, որոնք կրթում են երեխաներին: Մենք բոլորս աղոթում ենք նրանց համար, որոնք օգնում են մեզ հաղթահարելու մեկուսացման այս ծանր ժամանակները»: