Հայաստանում ինքնամեկուսացման աստիճանի ցուցանիշն անկում է ապրում


Հայաստանում ինքնամեկուսացման աստիճանի ցուցանիշն անկում է ապրում
Ապրիլ 2 13:39 2020

Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Հայաստանում ինքնամեկուսացման աստիճանի ցուցանիշն անկում է ապրել:

 

«Օրերս անրադարձել էի Յանդեքսի ինքնամեկուսացման ինդեքսին։ Ցավով պետք է նշեմ, որ ինքնամեկուսացման աստիճանի մեր ցուցանիշը անկում է ապրում, ինչը նշանակում է, որ դրված խնդիրները չեն լուծվում` հակառակ ՀՀ պարետի անհիմն լավատեսական SMS պնդումների։ Համեմատելով նույն Ռուսաստանի դինամիկայի հետ, որտեղ օրերի ընթացքում զգալի բարելավում գրանցվեց, մենք գլորվում ենք ցած։

Վատ եք աշխատում, տղերք»,- գրել է նա և գրառմանը կից հրապարակել լուսանկար: