Խնդրում եմ, այդքան հանգիստ մի վերաբերվեք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին. Փաշինյանը դիմեց քաղաքացիներին


Խնդրում եմ, այդքան հանգիստ մի վերաբերվեք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին. Փաշինյանը դիմեց քաղաքացիներին
Ապրիլ 2 12:15 2020



Մեկ օրվա տվյալներով, իհարկե, չի կարելի հետեւություն անել, բայց մենք տեմպի որոշակի աճի վտանգի առաջ ենք կանգնած՝ չնայած նախորդ օրը ունեինք տեմպի նվազում: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր առավոտվա տվյալներով, կորոնավիրուսի հաստատված նոր 92 դեպք է գրանցվել: