ԱՄՆ-ում կորոնավիրուսից մեկ օրում 1300-ից ավելի մարդ է մահացել. Իզվեստիա


ԱՄՆ-ում կորոնավիրուսից մեկ օրում 1300-ից ավելի մարդ է մահացել. Իզվեստիա
Ապրիլ 2 11:40 2020

ԱՄՆ-ում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1374 մարդ, նրանցից 588-ը՝ Նյու Յորքում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Իզվեստիա»-ն տեղեկացնում է, որ այս տվյալները տրամադրել է Ջ. Հոփքինսի համալսարանը: Աշխարհումվարակի բռնկումից ի վեր սա մեկ օրում գրանցված մահվան ամենաբարձր ցուցանիշն է:  

 

ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման հետ կապված դիտարկվում է իրավիճակի վատթարացում: Այն առաջին տեղն է վարակվածների թվով: Վերջին տվյալներով երկրում վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 215 հազարը, մահացել է 4 հազար 500-ից ավելի մարդ:

 

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետևտարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվելհամավարակ (պանդեմիա)։



loading...