Ապրիլյան պատերազմի մասին կան տարբեր գնահատականներ, բայց այդ պատերազմը տվեց հարցերից ամենակարեւորի պատասխանը. Փաշինյան


Ապրիլյան պատերազմի մասին կան տարբեր գնահատականներ, բայց այդ պատերազմը տվեց հարցերից ամենակարեւորի պատասխանը. Փաշինյան
Ապրիլ 2 11:32 2020



2016-ի ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան ամենատարբեր գնահատականներ, բայց կարծում եմ, որ պատերազմը տվեց հարցերից ամենակարեւորի պատասխանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Իսկ հարցը հետեւյալն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Այդ  պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետեւ մեր անկախության սերնդի զինվորները, իհարկե, ոչ միայն նրանք, դարձան անօրինակ սխրանքների օրինակներ, սրանով ի վերջո պատասխանելով հարցերից ամենակարեւորին: Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնքան վճռական պատրաստ է կանգնել հայրենիքի պատպանության դիրքերում»,-ասաց նա:



loading...