Վախ կորոնավիրուսից. ինչու չպետք է վախենալ


Վախ կորոնավիրուսից. ինչու չպետք է վախենալ
Մարտ 31 16:19 2020

Բոլորս գիտենք, որ կորոնավիրուսը իրական հիվանդություն է, որն արագորեն տարածվում է՝ ցավ և տառապանք պատճառելով շատ մարդկանց:

 
 

Պե՞տք է տեղեկացված և զգույշ լինել: Այո, իհարկե: Արժե՞ վախենալ: Ոչ:

Վախը ոչ մի օգուտ չի տա ոչ ձեզ, ոչ էլ այլ մարդկանց: Վախը չի կարող փոխել կորոնավիրուսի ընթացքը, բայց դա կարող է հասարակությունն ավելի զգայուն դարձնել՝ դրանով իսկ թուլացնելով իմունային համակարգը և հոգեբանական կայունությունը:

Վախը կլանում է ձեր էներգիան և դարձնում այն ​​պակաս հավաքված, պակաս կենտրոնացված և ավելի պակաս արդյունավետ: Դա պարալիզացնում է գործելու ձեր կամքը՝ անհնարին դարձնելով իրավիճակի վրա ազդելը: Վախը շփոթեցնում է, արգելափակում է ձեր դրական էներգիան, սնում է պարանոիան և թույլ չի տալիս ձեզ հստակ մտածել: Եվ դրանում ոչ մի լավ բան չկա՝ և՛ ամբողջ հասարակության, և՛ կոնկրետ ձեզ համար:

Պետք չէ վախենալ որոշումներ կայացնելուց, որոնք թույլ են տալիս պաշտպանվել ձեզ անհրաժեշտ նախազգուշական միջոցներով: Եվ սեփական գործողությունների ճիշտ գնահատման համար կպահանջվի իրազեկություն և մտածողության հստակություն:

Սոցիալական հեռավորությունը, կարանտինը, արտակարգ իրավիճակների ռեժիմ հայտարարելը. Այս միջոցների ներդրումը արդարացում չէ այն ճնշող վախի համար, որը շատերն են զգում:

Ճշմարտությունն այն է, որ դուք կարող եք ինքներդ ապացուցել, որ պատասխանատու անձնավորություն եք, ունակ եք իմաստուն որոշումներ կայացնել՝ առանց կորոնավիրուսային հիստերիայի: Ձեզ հարկավոր չէ կարդալ յուրաքանչյուր նորություն և լսել COVID-19-ի մասին տարատեսակ սարսափելի կամ ողբերգական պատմություններ, որպեսզի տեղեկացված լինեք իրադրությունից:

 
 
 

Բայց … դա այնքան էլ հեշտ չէ:

Ահա հինգ խորհուրդ՝ ձեր միտքը վախից զերծ պահելու համար.

1. Դադարեք ձեզ պահել ինչպես մոլագար

Փորձեք ստիպել ինքներդ ձեզ, չսևեռվել կորոնավիրուսի վրա: Ցիկլը խախտելու համար օգտագործեք «ընդհատվող» պահվածքը: Օրինակ՝ խորը շունչ քաշեք, ասեք «ստոպ», ծափահարեք, հայացքը տեղափոխեք մի նոր բանի վրա, կատարեք մի քանի ցատկ, ձգվեք և այլն: Դրեք ձեր մարմինը շարժման մեջ:

 
 

2. Փոխեք ձեր մտքերը

Ունեցեք պահուստային մի քանի հաճելի մտքեր կամ պատկերներ, որոնց վրա կարող եք արագ տեղափոխել ձեր մտքերը՝ վախից ազատվելու համար: Սրանք կարող են լինել ձեր վերջին արձակուրդի, մերսման, համեղ ուտելիքի մասին տպավորություններ կամ մարդու մասին մտքեր, ում հետ հանդիպումները միշտ ուրախացնում են ձեզ: Դիմեք այս փոխարինող մտքերին և պատկերներին հնարավորինս հաճախ, որպեսզի հետագայում հեշտությամբ անցնեք դրանց:

3. Սահմանափակումներ դրեք

Թույլ տվեք ինքներդ ձեզ կարդալ լուրեր, ասենք, առավելագույնը օրը երեք անգամ և ոչ ավել, քան 10 րոպե: Այսքանը բավարար է, որպեսզի տեղեկացված լինեք վերջին թարմ իրադարձությունների մասին:

 
 

Անջատեք ծանուցումները, որոնք ինքնաբերաբար տեղեկացնում են ձեզ: Օգտագործեք ձեր հեռախոսի ժամանակաչափը և հիշեցման այլ գործիքներ, որոնք ձեզ կասեն, թե երբ պետք է կանգ առնեք և անցնեք այլ թեմայի: Սահմանափակեք նաև այլ մարդկանց հետ կորոնավիրուսի մասին զրույցները:

4. Հետևեք ձեզ

Դուք հավանաբար գիտեք, թե որն է վախը (լարվածության զգացում, դանդաղ շնչառություն, մարմնում դող) և ինչպես է դա ձեզ ստիպում վարվել՝ հարձակվել ուրիշների վրա, դառնալ ինքնամփոփ, կասկածամիտ, ընկնել պարանոիայի մեջ և այլն:

 
 

Այսքան խուճապի մեջ դժվար է ծուղակը չընկնել: Ուշադրություն դարձրեք այն պահերին, երբ սկսում եք ընկնել խուճապային տրամադրության մեջ: Այս դեպքում ձեր վիճակը փոխելու համար օգտագործեք ընդհատվող վարք կամ փորձեք ձեր մտքերը վերափոխել այլ բանի:

5. Հոգ տարեք ձեր մասին:

Ցույց տվեք կարեկցանք ինքներդ ձեզ: Անկախ ձեր վերաբերմունքից այս խնդրին, այժմ մենք բոլորս անցնում ենք իսկապես ծանր ժամանակներ: Ներիր ինքդ քեզ այն իրավիճակների համար, երբ ընկնում ես վախի ծուղակի մեջ և գովաբանիր ինքդ քեզ, երբ կարողանում ես հաղթահարել վախը կամ երբ թույլ չես տալիս, որ այն տիրի քեզ:

 
 

Փորձեք նաև ավելի շատ սեր հաղորդել ուրիշներին:

Իհարկե, դուք ի վիճակի չեք 100% պաշտպանվել կորոնավիրուսից, բայց ձեր ուժերի սահմաններում է պաշտպանել ձեզ վիրուսով վարակվելու վախից : Չնայած դա կարող է շատ դժվար լինել, քանի որ վախը, ինչպես գիտեք, շատ գայթակղիչ է, և այդ զգացողությունը ապրող հսկայական թվով մարդկանց այդ ամբողջ էներգիան կարող է ձեզ ստիպել մտածել, որ դուք նույնպես պետք է խուճապի մատնվեք: Ոչ, ընդհանրապես:

Վախը ոչ ձեր տերն է, ոչ էլ ծառան: Եվ դուք ինքներդ կարող եք ընտրել այն, ինչի վրա ավելի լավ եք ծախսում ձեր ժամանակը և էներգիան:

 
 

Ամեն օր, ամեն պահ նվեր է: Հետևաբար, գտեք ուժ ձեր մեջ՝  երախտապարտ լինելու բոլոր լավ բաների համար, որ տեղի է ունենում ձեզ հետ, և գտեք հոգու խաղաղություն՝ հենց այստեղ և հենց հիմա: