«Վստահ եմ, որ երկրորդ երեխաս տղա է լինելու». Սիլվա Հակոբյանն արդեն անուն է ընտրել ապագա որդու համար


«Վստահ եմ, որ երկրորդ երեխաս տղա է լինելու». Սիլվա Հակոբյանն արդեն անուն է ընտրել ապագա որդու համար
Մարտ 28 14:31 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանի Ինստագրամյան հրապարակումը, որտեղ նա երգում է դստեր՝ 7 ամսական Միլայի հետ, քննարկումների տեղիք է տվել, թե նա սպասում է երկրորդ երեխային։

 

«Երեխայի ծննդից հետո մնում են որոշակի ավելորդ կիլոգրամներ, որոնց դեմ հիմա պայքարում եմ։ Միլան բավականին ծանր է, գրկելիս թիկունքով հետ եմ գնում, արդյունքում այդպիսի տպավորություն է ստեղծվել»,- պարզաբանեց Սիլվան։

 

Երգչուհին նշեց, որ ինքն ու ամուսինը՝ Նորայրը, մտածում են երկրորդ երեխայի մասին, սակայն ցանկանում են կրկին երեխա ունենալ, երբ Միլան մի քիչ էլ կմեծանա։

«Փոքրիկս դեռ շատ խնամք է պահանջում։ Ուզում եմ, որպեսզի նա խնամքի պակաս չունենա, երբ մի քիչ էլ մեծանա, կմտածենք երկրորդ երեխայի մասին, թեև ամեն բան Աստծո ձեռքերում է»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ շատ կցանկանար երկրորդ երեխան տղա լիներ։

«Առաջին երեխայի ժամանակ երազում էի աղջիկ ունենալ։ Ինձ բոլորն ասում էին՝ տղա ես ունենալու, նրբացել ես, բայց ես հոգուս խորքում վստահ էի, որ աղջիկ է։ Չսխալվեցի։ Հիմա չգիտեմ ինչու վստահ եմ, որ երկրորդ երեխաս տղա է լինելու, թեև եթե աղջիկ էլ լինի շատ կուրախանամ, երրորդը տղա կլինի,- ծիծաղելով ասաց Սիլվան ու հավելեց, - տղա էլ ամեն դեպքում կունենամ»։

Դստեր անունը՝ Միլա, Սիլվան ընտրել էր նրա ծննդից դեռ 8 տարի առաջ, երբ նույնիսկ ամուսնացած չէր։ Նրա ապագա որդին էլ արդին անուն ունի. «Այս դեպքում 8 տարի առաջ չենք ընտրել, բայց որոշել ենք, երբ որդի ունենանք, նրան տանք ամուսնուս լուսահոգի հայրիկի անունը՝ Աշոտ»,- ասաց երգչուհին։



loading...