Ի՞նչ ստացավ Չինաստանը վերջին 3 ամիսներին


Ի՞նչ ստացավ Չինաստանը վերջին 3 ամիսներին
Մարտ 27 12:14 2020

Ի՞նչ ստացավ Չինաստանը վերջին 3 ամիսներին
1. Չինաստանն արդյունավետորեն նախապատրաստվեց նոր սերնդի` կենսաբանական պատերազմին, անցկացրեց զորավարժություններ և ողջ աշխարհին վարպետաց դաս տվեց` ցույց տալով այդ պատերազմի ոչ արդյունավետ լինելն իրենց նկատմամբ:
2. Արագ և արդյունավետ մարդահամար անցկացրեց:
3. Խստացրեց թվային դիկտատուրան, իրականացրեց սոցցանցերի ու բոլոր կոմունիկացիաների վերահսկողություն:
4. Ստեղծեց անհրաժեշտ, թիրախային անհատի բոլոր սոցիալական կապերն արագ հաշվարկելու համակարգ. ո՞վ է նրա հետ շփվում, ո՞ւմ հետ է ինքը շփվում, որտե՞ղ է եղել:
5. Հայտնաբերեց բոլոր ապօրինի ներգաղթյալներին և շատերին արտաքսեց երկրից:
6. Փափուկ ռեժիմով վտարեց շատ օտարերկրացիների։ Նրանք իրենք էլ ձգտում էին արագ լքել երկիրն ու տարհանվել: Մնացածները նույնականացվեցին և վերցվեցին հսկողության տակ:
7. Մշակեցին երկիրը զանգվածաբար և կտրուկ արգելափակելու մեխանիզմ:
8. Ամբողջ աշխարհին ցույց տվեցին, թե ինչի է ընդունակ Չինաստանը։ Ընդունենք, որ 1,5 միլիարդ մարդու կարանտինում պահելը, անխտիր բոլորին դիմակ հագցնելը և մեկ շաբաթում մեգահիվանդանոց կառուցելն առավել, քան տպավորիչ ու հզոր է:
9. Ողջ երկրին սովորեցրին, թե ինչպես է պետք հետևել անձնական հիգիենային:
10. Ընդունեցին վայրի կենդանիների` սննդի մեջ օգտագործելն արգելելու օրենք, ինչը շատ նահանգների համար նորմալ երևույթ էր:
11.Ողջ աշխարհին ցույց տվեցին, թե որքան է աշխարհը կախված Չինաստանից:
12. Սառեցրին արտադրական շղթաները ողջ աշխարհով մեկ` սադրելով համաշխարհային ճգնաժամ:
13. Ոստիկանությունում և արագ արձագանքման ծառայություններում զանգվածաբար ներդրվեց դրոնների ու մարդկանց հետևող այլ ավտոմատ միջոցների կիրառությունը:
14. Մշակվեց ու կազմակերպվեց տրված անոմալիաների ճանաչման ու առանձնացման ջերմաչափ համակարգերի զանգվածային արտադրություն:
15. Ստեղծվեց մարդկանց դեմքերի՝ դիմակներ կրելու պայմաններում` տեսախցիկների գործարկման ալգորիթմ: Այժմ արդեն մարդու քայլվածքը նույնպես հաշվի է առնվում՝ որպես անձը ճանաչելու գործոն:
16. Զանգվածաբար և օպերատիվորեն ստեղծվում են ապրանքները մարդկանց հասցնելու համակարգեր:
17. Մշակվեց էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի համակարգը:
18. Դադարեցվեցին բողոքի ակցիաները Հոնկոնգում, և այնտեղ չինական կառավարության ազդեցությունը աճ գրանցվեց:
Եվ գլխավորը`
Մինչ աշխարհը շարունակում է ընկղմվել ճգնաժամային փոսի մեջ, Չինաստանն այնտեղից արդեն դուրս է եկել ու պատրաստ է`
. գնել էժան ակտիվներ
. օգնել ֆինանսապես թույլ պետություններին` մեծացնելով իր գլոբալ ազդեցությունը
. խաղալ նավթի գների նվազեցման փաստի
վրա
. ստեղծել նոր միություններ ու ալյանսներ:

 

Կից նյութն այստեղ՝ Что получил Китай за три последних месяца



loading...