Մխիթարյանը պատրաստ է ցածր աշխատավարձով մնալ Հռոմում


Մխիթարյանը պատրաստ է ցածր աշխատավարձով մնալ Հռոմում
Մարտ 26 17:53 2020

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է նույնիսկ ցածր աշխատավարձով մնալ Իտալիայում և խաղալ Սերիա Ա-ում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է անգլիական The Sun-ը: Ըստ պարբերականի` Մխիթարյանն ուզում է ևս մեկ մրցաշրջան մնալ «Ռոմա»-ում և հիմա ֆուտբոլիստի գործակալ Միլո Ռայոլան փորձում է այնպես անել, որ «Արսենալ»-ը, թարմացնելով Մխիթարյանի պայմանագիրը, ևս մեկ մրցաշրջանով նրան վարձակալության հիմունքներով տրամադրի «Ռոմա»-ին: Մխիթարյանը պատրաստ է նաև ցածր աշխատավարձով մնալ Հռոմում:

 

Մխիթարյանն այս մրցաշրջանում «Ռոմա»-ի կազմում մասնակցել է 13 խաղի` դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:



loading...