Փարիզաբնակ երգչուհի Արևիկ Ալավերդյանը Armday.am-ի հետ զրույցում պատմել է Երևան ժամանելու և Էջմիածնում որդու մկրտությունը կազմակերպելու ցանկության մասին։
-Արևի՛կ, արդեն տևական ժամանակ է, ինչ բնակվում եք Փարիզում, չե՞ք կարոտում Երևանը, հարմարվե՞լ եք Փարիզի կյանքին։
-Այո՛, արեն 5 տարի է, ինչ բնակվում եմ Փարիզում, պետք է ասեմ, որ սկզբնական շրջանում շատ դժվար էր այս փոփոխության հետ համակերպվելը, քանի որ երբեք չէի պատկերացնի, որ ստիպված կլինեմ այլ երկրում ապրել, սակայն այժմ այլ է, համակերպվելուն ինձ օգնեց հաճախակի Երևան մեկնումները։ Չեմ հասցնում կարոտել Երևանը, ուրախ եմ, որ հնարավորություն ունենում եմ հաճախակի այցելել։
-Ձեր գործունեության մեջ տևական դադար է, թե՞ պարզապես ասելիքն է սպառվել, նորից կվերադառնա՞ք երգարվեստ։
-Անկեղծ ասած, այնքան երկար չեմ զբաղվել երգարվեստով, որ արդեն վախենալով եմ մոտենում այն մտքին, որ կրկին որևիցե գործ ներկայացնեմ։ Շատ կարոտել եմ երգը, որոշեցի դադար տալ, որովհետև պետք է տեղափոխվեի և նոր կյանք էր սկսվում, որին դեռ պետք է հարմարվեի։Արդեն տևական ժամանակ է, ինչ սկսել եմ մտածել նորից աշխատանք ներկայացնելու մասին։ Ճիշտ է, հիմա ավելի բարդ շրջան է զբաղվածության առումով, քանի որ բալիկ ունեմ և 24 ժամ նրանով եմ զբավում, բայց, ինչևիցե, կարծում եմ, որ կկարողանամ իրագործել ցանկությունս։
-Արևիկ, Ձեր ոճը շատ հայ աղջիկների ուշադրության կենտրոնում է, հետաքրքիր է, հնարավո՞ր է, մի օր թողնեք երգարվեստը ու զբաղվեք նորաձևությամբ։
-Հագուստի մոդելավորող լինել ցանկացել, կարելի է ասել, երազել եմ դեռ մանկուց։ Դեռ փոքրուց մեծ սեր եմ տածել նորաձևության հանդեպ, հստակ գիտեի, որ երբ մեծանամ, դառնալու եմ հագուստի մոդելավարող, բայց երգն էլ իմ մյուս թուլությունն էր , մեկը պետք է հոբբի լիներ։ Ստացվեց այնպես, որ սկսեցի լրջորեն զվաղվել երգարվեստով և երբ արդեն պետք է որոշեի, թե որն է իմ բարձրագույն կրթությունը լինելու, ընտրեցի երգը։ Նորաձևությունը իմ կենսակերպի մի մասն է կազմում, առանձնապես երկար-բարակ չեմ մտածում ինչ պետք է հատուկ հագնեմ կամ պատրաստվեմ, պարզապես ունեմ ոճ և արագորեն եմ կազմակերպում ամեն ինչ։ Եթե երգչուհի չլինեի, ապա մոդելավորող կլինեի, եթե չզբաղվեի երգով լրջորեն, թեպետ, կարծում եմ, որ ավելի լրջորեն նորաձևությամբ եմ միշտ զբաղվել։
-Վերջերս Ձեր ամուսինը՝ Հայկ Շահբազյանը և Աննա Կարոլինան կազմակերպել էին Եվրոպայում առաջին հայկական մրցանակաբաշխությունը , որը մեծ արձագանքի արժանացավ։ Ի՞նչ տպավորություններ ունեք անձամբ Դուք և ի՞նչ տվեց այն Եվրոպայի հայությանը։
-Այո՛, առաջին անգամ Եվրոպայում կայացավ Armenian europe music awards մրցանակաբաշխությունը, որն իր տեսակով ու մասշտաբով եզակի մի պրոեկտ էր և կլինի շարունակական։ Ահռելի աշխատանք էր արված՝ 3000 հայեր, ովքեր երգում ու պարում էին, կարծում եմ տոն էր իրոք։ Իհարկե, սա առաջին փորձն էր և առաջին անգամվա համար ջանք ու եռանդ չէր խնայվել, մրցանակաբաշխությունը թե՛ լուսային էֆֆեկտների, թե՛ տեխնիկական մասով չէր զիջում, կարելի է ասել, արտասահամանյան մրցանակաբաշխություններին։ Այն անցկացվեց Փարիզի ամենահեղինակավոր սրահներից մեկում, որտեղ աշխատեցին այնպիսի մադրիկ, ովքեր այդ նույն սրահում ապահովել են աշխարհահռչակ երգիչների համերգները։
-Ի՞նչ է փոխել Դավիթը Ձեր կյանքում։
-Դավիթը հենց մեր կյանքն է փոխել, ճիշտ կլինի ասել՝ նա մեզ կյանք է տվել և կյանքի իմաստ, լիարժեք ընտանիք ենք։ Աստված առաջ, նրան կմրտենք հաջորդ տարի, բանականաբար, Հայաստանում՝ Էջմիածնում։ Այդ նույն տարիքում հենց Էջմիածնում մկրտվել է ամուսինս, իսկ այս տարի ամռանը մեր նորստեղծ ընտանիքով կժամանենք Երևան։
-Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ գրկեցիք Դավիթին։
-Չեմ կարող ասել կոնկրետ առաջինը ինչ զգացի, զգացմունքների տարափ էր՝ անբացատրելի, անհասկանալի, ինչ-որ առումով շոկային։ Ես ու Հայկը չէինք կարողանում զսպել մեր ապրումները, դա մի աստվածային զգացմունք էր, մեր որդին Աստծո պարգև է։ Դավիթը իմ հրաշքն է, ամեն րոպե նրան հենց այդպես եմ դիմում։