Ռոնալդուն զանգահարել է Պերեսին, որպեսզի վերջինս վերադարձնի նրան Սանտիագո Բեռնաբեու


Ռոնալդուն զանգահարել է Պերեսին, որպեսզի վերջինս վերադարձնի նրան Սանտիագո Բեռնաբեու
Մարտ 7 23:22 2020

Կորոնավիրուսի պատճառով Ա սերիայի խաղերը դադարեցված էին։ Կրիշտիանու Ռոնալդուի մտքով անցավ, որ սա լավագույն պահն է վերադառնալու համար այն տեղը, որտեղ նա անցկացրել է ինը տարի։ 

Կրիշտիանուն զանգահարել է Ֆլորենտինո Պերեսին։ Վերջինիս համար սա շատ անսպասելի զանգ է եղել։ Պերեսը արագորեն հրավիրել է Ռոնալդուին Մադրիդ՝ դիտելու «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպումը։

 

Երբ Ռոնալդուի գալը հաստատվել է, «արքայական» ակումբում արել են ամեն բան, նրա վերադարձի շուրջ աժեոտաժ առաջացնելու համար։ Ակումբում նույնիսկ մտադիր են եղել նրան «Սանտիագո Բեռնաբեուում» տեղավորել նախագահական սրահում։ 

 

Այն բանից հետո, ինչ «Ռեալը» հաղթեց, Ռոնալդուն ու «սերուցքայինները» նշել են թիմի հաղթանակը։ Այս իրողությունը հարթել է ակումբի և ֆուտբոլիստի միջև առկա տարաձայնությունները 2018 թվականի աղմկոտ տրանսֆերից հետո։ Գրում է Marca-ն։ 



loading...