ՔՊ դրամահավաքին մասնակցել է նաև գործարար, «Փյունիք» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը։ hraparak.am-ը նրան հարցրեց, թե փոխանցում կատարե՞լ է, և որքա՞ն է փոխանցել ՔՊ-ին։ Դրամահավաքի ժամանակ հայտարարվել էր, որ նաև ստացականներ են տրամադրելու, հարցրինք, թե իրեն ստացական տվե՞լ են․
«Կտան, ինչո՞ւ պիտի չտան, ես փոխանցումով արած եմ։ Ի՞նչ տարբերություն մըն է, թե ինչքան փոխանցած եմ, մեր բոլոր գործունեությունները որ ըրել ենք անցյալին և ներկային, որևէ տեղ գումարային բանով չենք խոսել։ Գաղտնի չէ, բայց իրենցեն գնա գիտցիր, պրոբլեմ չէ, մենք ըսելու իրավունք չունինք»։
Ջեմբերջյանին հարցրինք, թե ինքը գումարը փոխանցել է ՔՊ-ի՞ն, թե՞ «Այո»-ի քարոզարշավին՝«Քաղաքացիական պայմանագրին ուղարկած եմ»,- պատասխանեց Ջեմբերջյանը։
Հարցրինք նաև, թե առաջին անգա՞մ է ՔՊ-ին գումար փոխանցում, թե՞ նախկինում նույնպես փոխանցել է․
«Միշտ կընենք։ Մեր հիմնադրամով ինչ գործողություն որ կընենք, կընենք «Իմ քայլի» հետ։ Կուսակցությանը չեմ փոխանցած նախկինում, անուշշտ, ինչը որ դիմում կընեն, օրինակ ֆիլհարմոնիային փոխանցումները «Իմ քայլի» միջոցով կընենք, բոլոր մեր ձեռնարկները «Իմ քայլի» միջոցով կընենք, մեր բոլոր գործունեությունները »,- պատասխանեց Ջեմբերջյանը։