Եկել եմ աջակցեմ իմ նախագահին․ «Դերժավայի Արկադ»


Եկել եմ աջակցեմ իմ նախագահին․ «Դերժավայի Արկադ»
Փետրվար 25 15:16 2020

Ինչպես քիչ առաջ հայտնել էինք՝ այս րոպեներին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում քիչ անց սկսվելու է Սերժ Սարգսյանի գործով առաջին դաական նիստը:

Դատարանի բակում, ի աջակցություն Սերժ Սարգսյանի ակցիային մասնակցում է նաեւ ՀՀԿ-ական նախին պագամավոր, գործարար, «Դերժավայի Արկադ» անունով հայտնի Արկադի Համբարձումյանը:

 

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է մասնակցում ակցիային, Համբարձումյանն ասաց․ «Եկել եմ աջակցեմ իմ նախագահին, մարդկային հարաբերություններն են դրդել գալ այստեղ»։

 

Դիտարկմանը՝ մամուլը գրել էր, որ ինքը իր բիզնեսների աշխատակիցներին պարտադրել մասնակցել այսօրվա ակցիային, Համբարձումյանն ասաց, որ չի պարտադրել, բայց ինքը, որ մի տեղ գնում է, աշխատակիցները իր հետ գալիս են.

«Ես հրահանգ չեմ տվել, որ գան, 2018-ին էլ հրահանգ չեմ տվել, հեղափոխությանը մասնակցել են: Հարգանք ունենք, պատիվ ունենք, մարդիկ իմ հետ գալիս են»,- ասաց նախկին պատգամավորը:

 

Նշենք, որ դատարանի դիմաց են եկել նաև Սերժ Սարգսյանի աջակիցները` այդ թվում Գալուստ Սահակյանը, Արմեն Աշոտյանը և այլ քաղաքական գործիչներ: