Ճապոնիայում մահացել Է մոլորակի ամենատարեց բնակիչը


Ճապոնիայում մահացել Է մոլորակի ամենատարեց բնակիչը
Փետրվար 25 14:48 2020

112 տարեկան հասակում փետրվարի 23-ին Ճապոնիայում վախճանվել Է մոլորակի ամենատարեց բնակիչը՝ Վատանաբե Տիտեցուն: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով մահացածի ընտանիքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Նա մահացել Է Նիիգատա պրեֆեկտուրայի ծերանոցում: Փետրվարի 12-ին տղամարդը Գինեսի ռեկորդների գրքում Էր հայտնվել որպես Երկրագնդի ամենատարեց բնակիչը:

 

Վատանաբեն ծնվել Է 1907 թվականի մարտի 5-ին գյուղացու ընտանիքում եւ 20 տարեկանում տեղափոխվել Է Տայվան, որտեղ 18 տարի Է ապրել, նախքան Ճապոնիա վերադառնալը: Նրանից առաջ աշխարհի ամենատարեց մարդը համարվում Էր Մասաձո Նոնական՝ Հոկայդո կղզուց, որը մահացել Է 2019 թվականի հունվարի 20-ին 113 տարեկան հասակում:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել Է, Ճապոնիայի՝ 80-ից բարձր տարիքի բնակիչների թիվը 2015 թվականին առաջին անգամ գերազանցել Է 10 միլիոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: