«Հրապարակ». Իմքայլականներին հորդորել են դրամահավաքին թիվ ապահովել՝ մեկ մլն դրամ


«Հրապարակ». Իմքայլականներին հորդորել են դրամահավաքին թիվ ապահովել՝ մեկ մլն դրամ
Փետրվար 25 08:31 2020

«Շվարած ենք՝ հա՛մ ասում են օրինական, հա՛մ պարտադրել են, որ ամեն մեկս 4-5 հոգի հետներս բերենք ու միասին ապահովենք 1 միլիոն դրամ, չգիտենք՝ գնանք ո՞ւմ վզին դնենք էդ թիվը»,- տրտնջաց «Իմ քայլը» ֆրակցիայի անդամը՝ «Դվին» հյուրանոցում հանրաքվեի դրամահավաքի առնչությամբ: Հունվարին 17 օր աշխատելու դիմաց պարգևատրվել եք 174 միլիոն դրամով, կարո՞ղ է դրա համար էին տալիս։ «Էդ մասին բան չեն ասել»: Որ չտանեք, ի՞նչ են անելու։ «Չգիտեմ ինչ պատիժ է սպասվում»:

30-րդ ընտրատարածքի պատասխանատու, իմքայլական Կարեն Սարուխանյանին հարցրինք՝ դրամահավաքին ո՞ւմ եք տանելու Ձեզ հետ։ «4-5 հոգու մասին խոսք չկա, ես հրավիրել եմ շատերին, չգիտեմ՝ որքան մարդ կգա»: «Մարդա» ինչքա՞ն փող են բերելու։ «Վաղը կերևա»: Չե՞ք հորդորել։ 

 

«Ես ո՞վ եմ, որ հորդորեմ»: Խոշորացված համայնքում հանրաքվեի «ասողն» եք, հետո էլ՝ չէի՞ք հորդորել, որ Սոֆյան ամուսնանա, կկարողանա՞ք 1 միլիոնից ավելի դրամ մուտք անել։ «Չկա նման բան. ինձ որևէ մեկը նման բան չի ասել»: Անձամբ ինչքա՞ն եք նվիրաբերելու։ «Ոչ մի կոպեկ»: Կհանեն կուսակցությունից։ «Ո՞վ պիտի հանի։ Ես ոչ մի կոպեկ չեմ տալու»: Ո՞նց կլինի էդպես։ «Ցանկությունը շատ է, բայց մենք դեռ հլը դիմացը պրոցեսներ ունենք, տրանսպորտի, տարբեր ծախսեր կան»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...