Huawei-ը ներկայացրել է ճկվող էկրանով սմարթֆոնի կատարելագործված տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)


Huawei-ը ներկայացրել է ճկվող էկրանով սմարթֆոնի կատարելագործված տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)
Փետրվար 24 23:35 2020

Բարսելոնայում անցկացվող Համաշխարհային բջջային կոնգրեսի ընթացքում Huawei-ը ներկայացրել է Mate Xs նորագույն սմարթֆոնը, որը 2019թ. թողարկված Mate 30 ճկուն էկրանով մոդելի կատարելագործված տարբերակն է:

 

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ընկերության ներկայացուցչի խոսքով՝ իրենք ուղղել են նախորդ մոդելի թերությունները՝ նորագույն սմարթֆոնը համալրելով 8 դյույմ անկյունագծային էկրանով, որը պատված է կրկնակի պաշտպանիչ շերտով, ինչն էկրանն 80 տոկոսով ավելի ամուր է դարձրել նախորդ մոդելի համեմատ: Ինչպես հայտնել է ընկերության ներկայացուցիչը,  էկրանի պատրաստման նյութը երեք անգամ ավելի թանկ է, քան ոսկին: Այդ պատճառով էլ գաջեթի գինը բավականին թանկ է:

 

Նորույթի մարտկոցն այժմ կարող է 85 տոկոս լիցքավորում ստանալ 30 րոպեում, իսկ ամբողջական լիցքավորումը նախորդ մոդելի համեմատ 2-3 անգամ ավելի արագ է:

Հեռախոսն ունի 4 մոդուլից կազված տեսախցիկ՝ կազմված 40, 16, 8 մեգապիքսել կետայնությամբ ոսպնյակներից և խորությունը չափող հատուկ սենսորից:

 

Mate Xs մոդելը՝ 512 ԳԲ հիշողությամբ, վաճառքի կհանվի հաջորդ ամիս և կարժենա 2499 եվրո:

 

 

 



loading...