Թուրքիայի իշխանությունները մտադիր են հեղեղել Տիգրիսի ափին գտնվող 12 000-ամյա պատմություն ունեցող քաղաքը (տեսանյութ)


Թուրքիայի իշխանությունները մտադիր են հեղեղել Տիգրիսի ափին գտնվող 12 000-ամյա պատմություն ունեցող քաղաքը (տեսանյութ)
Փետրվար 24 23:29 2020

Թուրքիայի հարավարևելքում՝ Տիգրիսի ափին գտնվող Հասանքեյֆ հնագույն քաղաքը, որը 12 հազարամյա պատմություն ունի, կարող է ջրի տակ անցնել:

 

Ինչպես հայտնում է Euronews-ը, քաղաքում ավարտին է մոտենում նոր հիդրոէլեկտրակայանի կառուցումը: Իշխանությունները մտադիր են քաղաքի հետ միասին ջրի տակ թողնել 4000 քարանձավներից կազմված հնագիտական հուշարձանը և մոտակա գյուղերը՝ ընդհանուր առմամբ 199 բնակավայր:

 

Այդ շրջանը ներկայում բնակեցված է հիմնականում քրդերով: Նրանցից մեկը, որն ութ երեխա ունի, դեռ չի որոշել, թե ուր է գնալու: «Ես կմնամ այստեղ, որքան կկարողանամ, բայց երբ ջուրը գա, այլևս ընտրություն չեմ ունենա»,- նշում է քուրդ բնակիչ Էքրեմ Յըլմազը:

Ամբարտակն արդեն գործնականում պատրաստ է: Այն ջրով կլցվի մարտին: Նախատեսվում է կառուցվող ՀԷԿ-ն ապահովելու է երկրի ողջ էլեկտրաէներգիայի 4 տոկոսը: