Իմ քայլականների հետ փոխկապակցված անձը 8 մլն դրամի ծառայություն է մատուցել կառավարությանն՝ առանց մրցույթի. Լուսանկարներ


Իմ քայլականների հետ փոխկապակցված անձը 8 մլն դրամի ծառայություն է մատուցել կառավարությանն՝ առանց մրցույթի. Լուսանկարներ
Փետրվար 24 19:16 2020

Օրերս Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն հրապարակել էր մի զեկույց, որի համաձայն  ՀԿ-ն 2019 թ.-ի դեկտեմբերի 19-ին դիմել էր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման 26 մարմինների՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե քանի գնման մրցույթ են իրականացրել 2019 թվականի ընթացքում, նշել՝ 2019 թվականի գնումներից քանիսն են իրականացվել մեկ անձից և տրամադրել պաշտոնական կայքի այն ենթաէջի հղումը, որտեղ հրապարակված են 2019 թվականին կատարած բոլոր գնումների պայմանագրերը:

ArmDay.am-ը ուսումնասիրեց հրապարակված զեկույցը, հասկանալու , թե պետական եւ տեղական կառույցները մեր հարկերի հաշվին, որ կազմակերպություններից են գնումներ կատարում:

Ըստ զեկույցի՝ վարչապետի աշխատակազմը 8 մլն 137 հազար 500 դրամի չափով պայմանագիր է կնքել «Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ի հետ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման և սպասարկման համար: Այս գնումը կատարվել է առանց մրցույթի:

ArmDay.am-ը փորձեց հասկանալ, թե ով է այս անհատ ձեռներեցը, որից վարչապետի աշխատակազմը այս կլորիկ գումարի գնումներ է իրականացրել:

Այսպես, Ալեքսանդր Մհերյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ նա բավականին ջերմ  հարաբերություններ ունի իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ: Մհերյանը  մասնակցում է  «Իմ քայլի» ինչ-որ տոնական միջոցառման, լուսանկարներ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի հայտնի եղբայրներ Նաիրի եւ Հայկ Սարգսյանների հետ:

Արդեն մեկ այլ միջոցառման ժամանակ լուսանկար ունի Հայկի եւ Նաիրիի հոր՝ Զարե Սարգյսնի հետ: Կառավարությանն առանց մրցույթի 8 մլն 137 հազար 500 դրամի ծառայություններ մատուցած Մհերյանը լուսանկաներ ունի վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

Հետևությունները թողնում ենք ընթերողներին: