Թոքաբորոբով հիվանդ Իրանի քաղաքացու մոտ որևէ վիրուս չկա, նա սրտամկանային ինֆարկտով է դիմել հիվանդանոց․ «Էրեբունի» ԲԿ տնօրեն


Թոքաբորոբով հիվանդ Իրանի քաղաքացու մոտ որևէ վիրուս չկա, նա սրտամկանային ինֆարկտով է դիմել հիվանդանոց․ «Էրեբունի» ԲԿ տնօրեն
Փետրվար 24 23:00 2020

Tert.am-ի տեղեկություններով ազգությամբ իրանցի վարորդի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ կորոնովիրուսի թեստ են անցկացրել։

 

Պարզաբանում ստանալու համար, թե ինչ է արձանագրվել վարորդի մոտ, Tert.am-ը դիմել էր «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին: Ըստ բուժկենտրոնի տնօրենի՝ թեստի արդյունքները բացասական են եղել:

 

 «Նա թոքաբորբով է եկել, ոչ մի վիրուս չկա, ոչ էլ սովորական գրիպ կա մոտը»,-ասաց ԲԿ տնօրենը և նշեց, որ քաղաքացին սրտամկանի ինֆարկտով է դիմել հիվանդանոց:

«Այդ ժամանակ հատկապես, երբ սրտային անբավարարվածություն է սկսվում, թոքաբորբ է լինում, հիմա այդպես մեր քաղաքացիներից  շատերը կան հիվանդանոցում, դա նույնիսկ գրիպին չի վերաբերում»,-ասաց նա:



loading...