այաստանում վիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները դանդաղել են Իրանի հետ սահմանի փակման առումով. Մհեր Սահակյան


այաստանում վիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները դանդաղել են Իրանի հետ սահմանի փակման առումով. Մհեր Սահակյան
Փետրվար 24 22:39 2020

«Առաջին լրատվական»-ի եթերում «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանը նշել է, որ ներկայումս իրավիճակը Չինաստանում մտահոգիչ է. «Թե՛ մահացությունների թիվն է աճում, թե՛ վարակի սփռման աշխարհագրությունն է մեծանում։ Իհարկե, Չինաստանը մեծ երկիր է, ունի հնարավորություններ, և իր ամբողջ ռեսուրսները կենտրոնացրել է այս վարակի դեմն առնելու համար։ Համենայնդեպս, սա կատարվում է, բայց, քանի որ դեռևս այս հիվանդության պատվաստանյութը չի գտնվել, կարելի է ասել, որ Չինաստանը փորձում է ժամանակ շահել։ Մենք տեսնում ենք, որ Չինաստանում անծուխ պատերազմ է գնում»,- ասել է նա։

 

Սահակյանը նաև նշել է, որ հիվանդությունն ավելի շատ վտանգավոր է նորածինների և տարիքով մեծերի համար, որոնք ունեն նաև շնչառական խնդիրներ։ Երիտասարդներն ավելի շուտ են վերականգնվում։

 

«Կան նաև բուժման դեպքեր, բայց այստեղ մի զգուշություն էլ պետք է կիրառել․ ասում են՝ բուժվել են, բայց չինացիները նրանց դեռ պահում են կարանտինի մեջ, որպեսզի հասկանան՝ այս հիվանդությունը կրկնվելու հիմք ունի՞, թե՞ չէ»,- նշել է նա:

 

Նրա խոսքով՝ Հայաստանում վիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները դանդաղել են Իրանի հետ սահմանի փակման առումով: