Կանարյան կղզիները պատուհասել են ավազե փոթորիկները (լուսանկարներ, տեսանյութ)

Կանարյան կղզիները պատուհասել են ավազե փոթորիկները (լուսանկարներ, տեսանյութ)
Փետրվար 24 22:25 2020

Կանարյան կղզիները պատուհասել են ավազե փոթորիկները: Ավազը կղզիախումբ է հասել Սահարա անապատից: Օդանավակայաններն աշխատում են դադարներով, հարյուրավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում լքել կղզին:

Երկրի իշխանությունները լիակատար պատրաստվածության են բերել հատուկ ծառայությունները, իսկ բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տներում՝ ամուր փակելով պատուհաններն ու դռները:

Կանարյան կղզիներում այս բնական երևույթը կոչվում է կալիմա, այն այստեղ եզակի երևույթ չէ:

Ուժգին քամին ոչ միայն իր հետ ավազ է բերել, այլև խանգարել է մարել 30 աստիճան տապին մոլեգնող անտառային հրդեհները:

Կանարյան կղզիները՝ Սահարայից եկած ավազի ճիրաններում