Երեք տղամարդու բերման են ենթարկել. Նրանց մոտ գտել են ծալովի դանակ, մարիխուանա, «G 231» եւ «Ակինետոն» հաբեր


Երեք տղամարդու բերման են ենթարկել. Նրանց մոտ գտել են ծալովի դանակ, մարիխուանա, «G 231» եւ «Ակինետոն» հաբեր
Փետրվար 24 22:12 2020

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 23-ին, ժամը 03.00-ին, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Մոլդովական փողոցից բերման են ենթարկել երեք տղամարդկանց։

 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով 8,5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, «G 231» եւ «Ակինետոն» գրառմամբ 1-ական դեղահաբ:

 

Նշանակվել են դատաքիմիական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ:

 

Նախապատրաստվում են նյութեր: