Իրանի կառավարության ներկայացուցիչը կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի խնդիրը


Իրանի կառավարության ներկայացուցիչը կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի խնդիրը
Փետրվար 24 18:05 2020

Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիեն կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի խնդիրը, հաղորդում է Mehr-ը:

 

Նա հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին գլխավորել է կորոնավիրուսի դեմ պայքարի եւ կանխարգելման կոմիտեն: Նշելով, որ այժմ կորոնավիրուսը գլոբալ խնդիր է, նա խնդրել է իրանցիներին միասնական լինել եւ հետեւել առողջապահության նախարարության ցուցումներին:

 

Նա վստահեցրել է, որ կառավարությունը կարող է պայքարել վիրուսի դեմ եւ ունի դրա համար բոլոր հնարավորությունները:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանում գրանցվել է վարակման 64 դեպք, 12 մարդ մահացել է: