Կորոնավիրուսը պանդեմիայի վերածվելու ներուժ ունի. ԱՀԿ


Կորոնավիրուսը պանդեմիայի վերածվելու ներուժ ունի. ԱՀԿ
Փետրվար 24 21:10 2020

Չինաստանում և մի շարք այլ երկրներում գրանցված նոր կորոնավիրուսով առաջացած հիվանդության բռնկումը պանդեմիայի (աշխարհավարակ) վերածվելու պոտենցիալ ունի, սակայն այս պահին դա դեռ պանդեմիայի չի վերածվել: Այս մասին երկուշաբթի օրը Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

 

«Պանդեմիայի դասական սահմանման օգտագործումն այս պահին չի համապատասխանում ունեցած փաստերին»,- ասել է նա՝ բացատրելով, որ դա «էպիդեմիա է աշխարհի տարբեր մասերում»: Այնուամենայնիվ, ԱՀԿ ղեկավարը շեշտել է, որ կորոնավիրուստը «պանդեմիայի վերածվելու ներուժ ունի»:



loading...