Քրեական գործ է հարուցվել Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցելու փաստով


Քրեական գործ է հարուցվել Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցելու փաստով
Փետրվար 24 19:54 2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու վտանգ է եղել։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին խորհրդարանում հրավիրված ասուլիսին Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին։

 

«Զգուշացնում եմ այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի...»,- ասել էր Մարուքայնը՝ սպառնալիքներից հատված հրապարակելով։ Իրեն ուղղված սպառնալիքների վերաբերյալ Մարուքյանը գրավոր դիմել էր Գլխավոր դատախազին։ Դատախազությունն Էդմոն Մարուքյանը գրությունն ուղարկել էր ոստիկանության 6-րդ վարչություն՝ որպես հանցագործության մասին հաղորդում։