«Opel» մակնիշի ավտոմեքենան կողքի երկու անիվներով կախվել է դեպի ձորակը


«Opel» մակնիշի ավտոմեքենան կողքի երկու անիվներով կախվել է դեպի ձորակը
Փետրվար 24 15:47 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 11:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Թեժ Լեռ ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան կողքի երկու անիվներով կախվել է դեպի ձորակը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը:

 

Փրկարարները «Opel Sedan» (վարորդ՝ Հրաչ Շ.) մակնիշի  ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: